Tuesday, August 17, 2010

ԻՐԱՆԻ ՆՈՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ

Իրանը իր զինանոցը համալրում է նոր անօդաչու օդանավերով, հեռահար թռիչքների հնարավորությամբ: Այդ մասին, ինչպես հայտնում է Իտար-Տասը, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը: Իրանական այդ նոր օդանավերը, որոնք ստացել են 'Կարրար' անվանումը, լայն հանրությանը կներկայացվեն օգոստոսի 22-ին, երբ կնշվի Իրանի պաշտպանական արդյունաբերության օրը: Այդ օրը նաեւ տեղի կունենա նոր մոդիֆիկացիայի 'Ֆաթեհ 110' փոքր հեռահարության հրթիռների փորձարկումը: Դրանից բացի տեղի կունենա իրանական արտադրության 'Զուլֆաքար' նոր հրթիռա-տորպեդային մոտորանավի շնորհանդեսը:

No comments: