Tuesday, August 17, 2010

Գերմանական BMW-ի ապակիները թուրքերն են արտադրելու

News.am. 17-8-2010- Թուրքական ավտոապակիներ արտադրող Şişecam ընկերության նախագահը հայտնել է, թե այսուհետ իրենց ընկերությունն է Գերմանիայում արտադրվող BMW մեքենաների համար ավտոապակիներ տրամադրելու։ Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ ավտոապակի արտադրող թուրքական ընկերության ղեկավար Ահմեդ Քըրամանը նշել է, թե իրենք կարողանում են բարձր որակի ապակի արտադրել, միաժամանակ սահմանելով ցածր գին։ Ըստ Ահմեդ Քըրամանի՝ իրենք համագործակցում են նաեւ եվրոպական «Ռենո»-ի հետ եւ պատրաստ են ամեն ինչ անել իրենց մատակարարումների շրջանակը ընդարձակելու համար։ «Մենք արդեն սկսել են աշխատել BMW-ի նոր մոդելի մեքենաների համար արտադրանք ստեղծելու ուղղությամբ»-նշել է թուրքական ընկերության ղեկավարը։

No comments: