Tuesday, September 7, 2010

Կարմիր խաչի Բաքվի գրասենյակը դիմել է հայկական կողմին

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակը ադրբեջանցի սպայի դիակի վերադարձի կապակցությամբ դիմել է հայկական կողմին:
Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի մամլո ծառայության ղեկավար Իլահա Հուսեյնովան: Նրա խոսքերով, զոհվածի ընտանիքը դիմել է Բաքվում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությանը՝ հանգուցյալի դիակի վերադարձի կապակցությամբ, որից հետո ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը դիմել է հայկական կողմին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Թերթերի շրջանի Չիլաբիրտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել զինված ընդհարում: Փոխհրաձգության արդյունքում սպանվել էր 1986 թ. ծնված ադրբեջանցի զինծառայող Ֆարիդ Գյուլաղա օղլի Մամեդովը:

No comments: