Tuesday, September 7, 2010

Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում. կպահպանե՞ն իշխանությունն իսլամիստները

News.am. 7-9-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երկրի քաղաքացիներին կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին` սեպտեմբերի 12-ին կայանալիք համազգային հանրաքվեի ժամանակ: Այս օրերին Թուրքիայի վարչապետն ակտիվորեն հանդիպում է երկրի բնակչության հետ:
Նա կարծում է, որ փոփոխությունների փաթեթը նոր խթան կհանդիսանա Թուրքիայի ժողովրդավարացման եւ բարեփոխման գործընթացում:
Իր հերթին, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուն հույս է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները բացասական կլինեն կառավարող կուսակցության համար: Քրդական «Խաղաղության եւ ժողովրդավարություն» կուսակցությունն էլ կոչ է արել բոյկոտել հանրաքվեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացրած փոփոխությունների փաթեթը 29 լրացում է նախատեսում, մասնավորապես արդարադատության ոլորտի բարեփոխումներ, զինվորականներին քաղաքացիական դատարաններում դատելու, ռազմական հեղաշրջման մասնակիցներին դատելու հնարավորության շուրջ:

No comments: