Tuesday, September 7, 2010

Թուրք ազգին ուղեղի վիրահատություն է պետք

«Հրապարակը» ներկայացրել է հարցազրույց թուրք փորձագետ, Իզմիրի տնտեսագիտական համալսարանի ԶԼՄ և քաղաքագիտության դասախոս Զաֆեր Յորուքի հետ: Վերջինս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` տալով ընդհանրական պատասխաններ, շեշտելով, որ հարաբերությունների հաստատմանը էապես ընդդիմանում են Թուրքիայի ազգայնական կուսակցությունը և ադրբեջանական լոբբին:

Նա նշում է, թե շատերն են ասում, որ թուրք ազգի համար ուղեղի վիրահատություն է պետք, որովհետև եթե ամեն ինչ շատ արագ անես, կստացվի, որ այդ վիրահատությունը մուրճով ես անում և գլուխը բուժելու փոխարեն ջարդում ես: Նա նաև կանխատեսում է, որ 2012 թ., կապված Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի և ընտրությունների հետ, հայ-թուրքական արձանագրությունները կվերակենդանան:

No comments: