Tuesday, September 7, 2010

Գյումրի ռազմաբազան սպառնում է Հայաստանի անկախությանը և Հարավային Կովկասի անվտանգությանը. Գրիգոլ Վաշաձե

Հարավային Կովկասում ռուսական ռազմաբազաների թվի աճը սպառնալիք է Վրաստանի, Ադրբեջանի համար, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը։ Այս մասին ադրբեջանական APA գործակալությանն ասել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
Վաշաձեի կարծիքով` Գյումրիում ռուսական ռազմաբազայի ժամկետների երկարացումն ու դրա հզորացումը, նախ և առաջ, սպառնում է Հայաստանի անկախությանը:
«Այդ ռազմաբազան որևէ մեկին կայունության, անվտանգության և համագործակցության հնարավորություն չի ընձեռում: Միևնույն ժամանակ, այդ բազան չի ստեղծում բարենպաստ պայմաններ` Հարավային Կովկասում առկա խնդիրները քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:
Ռուսական ռազմաբազայի միակ նպատակը տարածաշրջանում լարվածության մեծացումն է: Հայաստանում այդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը 24 տարով երկարացնելն ու դրա գործառույթների փոփոխությունը մեծ սպառնալիք են տարածաշրջանի համար»,- ասել է Վաշաձեն:

No comments: