Tuesday, September 7, 2010

Բաքուն փոխել տվեց Վրաստանի նոր դեսպանին

Բաքվում Վրաստանի նորանշանակ դեսպանին փոխելու Ադրբեջանի իշխանությունների տեւական ջանքերը պսակվել են հաջողությամբ:
Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն, Ադրբեջանում նշանակված, բայց իր պարտականություններին այդպես էլ չանցած դեսպան Իրակլի Քավթարաձեն կարող է անցնել այլ աշխատանքի: Նախարարի խոսքով, վրացական խորհրդարանը չի ցանկանում բաց թողնել Քավթարաձեին. «Այդ հարցում չպետք է այլ պատճառներ փնտրել»: Նշենք, որ Քավթառաձեն ներկայումս խորհրդարանի պատգամավոր է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն անուղղակի հաստատել է փաստը, որ Ադրբեջանը ձգձգում է Իրակլի Քավթարաձեին ագրեմանի հանձնումը:
Քաղաքագետ Մամուկա Արեշիձեի խոսքով, ադրբեջանական կողմը կասկածում է, թե Քավթարաձեն հայկական ծագում ունի:

No comments: