Tuesday, September 7, 2010

Թուրք բլոգերներ. Թուրքիան շարունակում է մնալ արգելքների երկիր

Panorama.am. 7-9-2010- Թուրքական բլոգներում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Թուրքիայում արգելափակվել է աշխարհահռչակ Փլեյբոյ (Playboy) ամսագրի ինտերնետային կայքը: Ինչպես գրում են թուրք բլոգերները, Թուրքիան շարունակում է մնալ արգելքների երկիր: Այս անգամ Փլեյբոյի վրա է արգելք դրվել: Բլոգերները գրում են, որ կայքը Ռամազանից առաջ, օոստոսի 6-ին առանց որևէ դատական որոշման արգելափակվել է: Սակայն, սա Թուրքիայում կայքերի արգելափակման առաջին դեպքը չէ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մայիսի 5-ին Աթաթուրքին վիրավորող բովանդակությամբ հոլովակներ ներառելու պատճառով Անկարայի դատարանի կողմից արգելք սահմանվեց Յութուբ (youtube.com) կայքի վրա:

Նշենք , որ տղամարդկանց կողմից սիրված կայքը փակվել է «Համացանցում տեղ գտած նյութերի համակարգման և այդ նյութերի միջոցով տարածվող մեղքերի դեմ պայքարի մասին 5651 օրենքի» հիման վրա:

No comments: