Tuesday, September 7, 2010

Բանակի միջադեպերի հեղինակները կստանան արժանի իրավական գնահատական. Պաշտպանության փոխնախարար

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերին, երբ մի դեպքում մահացավ Արտակ Նազարյանը, երկրորդ դեպքում՝ մեկ այլ զորամասում` 7 զինծառայող։
Հարցին, թե արդյոք զինծառայողների մահվան հետ կապված քննությանը հետևում է պաշտպանության նախարարությունը, փոխնախարարը պատասխանեց. «Խնդիրը խիստ հսկողության տակ է պաշտպանության նախարարի կողմից և այդ ոչ ցանկալի արարքները, այսինքն` հանցագործությունները համարժեք իրավական գնահատական կստանան»։
Հիշեցնենք, որ հուլիսի 27–ին Տավուշի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, մահացել էր պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանը։ Հուլիսի 28-ին N զորամասում տեղի ունեցավ մեկ այլ միջադեպ՝ հրազենային զենքի կիրառմամբ, որի հետևանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, զոհվեց 6 զինծառայող։

No comments: