Tuesday, September 7, 2010

Համանախագահները դեռ չգիտեն՝ Բաքվից Երևա՞ն են գալու, թե՞ Ղարաբաղ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այսօր հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդուհանդերձ, Ֆասյեն հրաժարվել է մեկնաբանել այցը՝ տեղեկացնելով, որ դա առաքելության առաջին հատվածն է միայն։
«Այցի արդյունքների մասին մենք հանդես կգանք ավելի ուշ՝ համատեղ հայտարարությամբ», –ասել է Ֆասյեն։
Դիվանագետը հիշեցրել է, որ տարածաշրջան կատարած այցից առաջ համատեղ հայտարարություն է արվել, որով երկու կողմերին առաջարկվել է շատ ակտիվ ծրագիր, որն իրենից ներկայացնում է հանդիպումների շարք առաջիկա ամիսներին, ընդհուպ մինչև դեկտեմբեր։
Հարցին, թե ուր են մեկնելու համանախագահները Բաքվից, Ղարաբա՞ղ, թե՞ Երևան, Ֆասյեն պատասխանել է, որ դեռ պարզ չէ։
«Մի քանի տարբերակ կա. բազմաթիվ գործոններից է կախված, որոնցից մեկը եղանակային պայմաններն են»։

No comments: