Tert.am. 9-11-2010- Միջազգային հանրության կողմից չպետք է անտեսվի այն հանգամանքը, որ Հայաստանը «օկուպացրել» է Լեռնային Ղարաբաղը, ինչը հաստատվել է նաև ՄԱԿ-ի կողմից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Cihan գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` ելույթ ունենալով Օքսֆորդի Իսլամական հետազոտությունների կենտրոնում:Ի պատասխան այն հարցին, թե երբ են կարգավորվելու Հայաստանի հետ հարաբերությունները, Աբդուլլահ Գյուլն ասել է, որ թուրքական կողմը ջանքեր է գործադրում Կովկասում առկա խնդիրների լուծմանը նպաստելու համար։
«Չպետք է թույլ տալ, որ տարածաշրջանում առկա սառեցված խնդիրները շարունակական բնույթ ստանան: Հակառակ դեպքում դրանք կարող են հանկարծակի պայթել»:
Ընդգծելով, որ Թուրքիան առաջին պետություններից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, Գյուլը նշել է, որ հակառակ դրան` մինչև օրս երկու երկրների միջև առկա են խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ջանքեր են գործադրվում:
Նա նշել է, որ խնդիրների կարգավորման առնչությամբ երբեմն ընթանում է «լուռ դիվանագիտություն», և հավելել. «Անհրաժեշտ է աշխատել Կովկասում կայունության ապահովման համար: Մենք էլ դա ենք անում»:
No comments:
Post a Comment