Sunday, January 23, 2011

Պերճ Զեյթունցյան գրողի ճանապարհը

Հայաստանի Ազգային գրադարանը հրատարակել է դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի կենսամատենագիտությունը: Այն կազմել է Հայկանուշ Ղազարյանը: Խմբագիրը ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանն է:
Գիրքն սկսվում է նրա կյանքի և գործունեության մասին պատմող հիշարժան տարեթվերով, որտեղից տեղեկանում ենք, որ գրողն արժանացել է բազմաթիվ կոչումների և պարգևների, 1991-1992թթ. եղել է ՀՀ անկախ հանրապետության մշակույթի առաջին նախարարը: Առանձին վերնագրով ներկայացված են 1965-2009թթ. նրա հեղինակած հայերեն և ռուսերեն գրքերը` ՙՆրա առաջին ընկերը՚, ՙՓարիզի համար՚, ՙԿատակերգություն առանց մասնակիցների՚, ՙԱրշակ երկրորդ՚, ՙՄի նայիր հայելուն՚, §Ñàìûé ãðóñòíûé ÷åëîâåê¦, §Ïüåñû¦ ՚ և այլն: Այլալեզու գրքերի շարքում ուշագրավ են անգլերեն (ՙԾնվել է ու մահացել՚), արաբերեն (ՙԱմենատխուր մարդը՚), բուլղարերեն, էստոներեն (ՙ20-րդ դարի լեգենդը՚), լատիշերեն լիտվերեն, հունգարերեն, չեխերեն, ֆրանսերեն գրքերը, այլ լեզուներից թարգմանությունները: Մեկ վերնագրի ներքո ամփոփված են հայաստանյան և սփյուռքի տարբեր ժողովածուներում և մամուլում տպագրված հարցազրույցները, հոդվածները, ստեղծագործությունները: ՙՊերճ Զեյթունցյանի մասին՚ վերնագրի ներքո ներկայացված են գրողին նվիրված գրքերը, մամուլում և ժողովածուներում տպագրված նյութերը, որտեղ ուշագրավ են Սիրանուշ Մարգարյանի ՙՊատմության ժամանակը՚, Արտակ Ղուլյանի ՙՊերճ Զեյթունցյանի արձակը՚, ՙԵրկատման հիմնախնդիրները և նմանակի ֆենոմենը Պ.Զեյթունցյանի արձակում՚, Լ.Մուրադյանի ՙՊերճ Զեյթունցյանի դրամաների լեզուն՚ և այլ գրքեր: Կենսամատենագիտության մեջ նշվում է նաև, որ 2008թ. Հայաստանի Ազգային գրադարանում մեծ շուքով նշվել է գրողի ծննդյան 70-ամյակը, որի ժամանակ ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը նրան պարգևատրել է հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալով:
Կենսամատենագիտության վերջում ներկայացված են Պ.Զեյթունցյանի մասին կարծիքներ, տպավորություններ, շնորհավորանքներ, որոնց հեղինակները գրականության, մշակույթի հայ և այլազգի նշանավոր գործիչներ են:
Կենսամատենագիտությունը հրատարակվել է ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՚ ՓԲԸ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հովանավորությամբ:
Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և
միջոցառումների կազմակերպման բաժին

No comments: