Thursday, February 24, 2011

Ադրբեջանական բանակում զինծառայողների սպանության պատճառը բռնաբարությունն է եղել

Panorama.am. 24-2-2011- Փետրվարի 20-ին ադրբեջանական բանակում իրականացված ողբերգական միջադեպի պատճառը (զինծառայողներից մեկը սպանել էր համածառայակից ընկերներին և ինքնասպան եղել) սպանված զինծառայողների կողմից իրականացված սեռական բնույթի բռնություններն են եղել:
Մեզ հասած հավաստի տեղեկություններով, համածառայակից ընկերներին գնդակահարած զինվորը բազմիցս ենթարկվել է սեռական բռնությունների, ինչը ճակատագրական է դարձել և՛ իր, և իրեն բռնաբարող զինծառայողների համար:
Նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ հայտնի է դառնում, որ ադրբեջանական բանակում արձանագրվող այս կամ այն ողբերական միջադեպի պատճառը տարատեսակ սեռական բռնություններն են լինում:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունիսի 8-ին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը տեղեկացրել էր այն մասին, որ Ադրբեջանում մի խումբ զինծառայողներ սպանություն և բռնաբարության մեղադրանքով դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Լրատվականը տեղեկացրել էր, որ Ծանր հանցագործությունների հարցերով ռազմական դատարանն ադրբեջանական բանակի զորամասերից մեկի զինծառայողների նկատմամբ՝ համածառայակից ընկերներին բռնաբարելու և ստորաբաժանման հրամանատարին ու նրա տեղակալին սպանելու առնչությամբ դատավճիռ է կայացրել:
Զինծառայողներ Էմին Ռագիմովն ու Թոգրուլ Բագիրովը ցմահ, իսկ Յուսիֆ Յուսիֆովը՝ 15 տարվա ազատազրկման էին ենթարկվել:

No comments: