Friday, April 1, 2011

Թուրքիայի փոխվարչապետ. Հնարավոր չէ, որ մահապատժի կիրառումը վերականգնվի

News.am. 31-3-2011- Թուրքիայի քաղաքական շրջանակները երկու հատվածի բաժանած մահապատժի վերականգնման քննարկումներին անդրադարձել է նաեւ փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։
Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, թե անհնար է, որ Թուրքիայում մահապատժի կիրառումը վերականգնվի։ «Դրանք վիրտուալ քննարկումներ են»,-ասել է Բյուլենթ Առընչը։
Նշենք, որ Թուրքիայում մահապատժի թեման սկսեցին քննարկել, երբ Կայսերի քաղաքում գազանաբար սպանվեցին երեք անչափահաս երեխա։
Թուրքիայում մահապատիժը վերացվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օրոք՝ 2006 թվականին:

No comments: