
ARMENIAN.Net – 31-3-2011- Լեռնային Ղարաբաղ թռչող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու Բաքվի սպառնալիքներին լավագույն պատասխանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն է այն մասին, որ ինքը կլինի Երևան-Ստեփանակերտ առաջին չվերթի ուղևորը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (ՔԱՎ) պետ Դմիտրի Ադբաշյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարի քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքն իսկական մարազմ է:
«Ես կարծում եմ, որ պետք է բարձրացնել Ադրբեջանին ICAO-ից հեռացնելու մասին հարցը: Ադրբեջանը միջազգային կոնվենցիա է ստորագրել քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու անթույլատրելիության մասին: Ավելին, Ադրբեջանն ինքն է թռիչքներ իրականացնում դեպի չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»,-ասել է Ադբաշյանը:
No comments:
Post a Comment