Friday, April 1, 2011

Թուրքիան ընտրություններից հետո կանցնի կառավարման նախագահական համակարգի. Էրդողան

Tert.am. 31-3-2011- Հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան կանցնի կառավարման նախագահական համակարգի։ Այս մասին, ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Լոնդոնում Bloomberg TV–ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նախագահական կառավարման համակարգին անցնելու առաջարկը ես արել եմ տարիներ առաջ։ Եթե ժողովուրդը դրական արձագանքի այս առաջարկին, հնարավոր կլինի դա կյանքի կոչել»,– ասել է Էրդողանը։
Ի պատասխան այն հարցին, թե «Արդյո՞ք այդ հարցը դնելու եք ժողովրդական հանարքվեի», Էրդողանն ասել է. «Հնարավոր է՝ դրվի։ Սակայն առջևում ընտրություններն են, որից հետո կքննարկենք թեման»։

No comments: