Իշխանական շրջանակների կամակատարները նույնիսկ լուրեր են տարածում, թե իբր իշխանությունը պատրաստվում է փող բաժանել միտինգներին չմասնակցող ընտանիքներին:
Իշխանությունը աբսուրդի հասնող քայլեր է սկսել նաև բուհերում: Երեկ Բաքվի պետական համալսարանում բանվորները փակել-ամրացրել են լսարանների պատուհանները: Այդ տեսանյութը տարածվել է ինտերնետում: Դրա նպատակն այն է, որ ուսանողները չկարողանան միտինգի կոչով պաստառներ կախել պատուհաններից, ինչպես նախկինում արել են:
Լեզվաբանական պետական համալսարանում էլ մանկավարժական անձնակազմին հանձնարարվել է մեկ մարդու նման ապրիլի 2-ին աշխատանքի գալ և տարբեր պատրվակներով համալսարան կանչել նաև ուսանողներին` չնայած այն բանին, որ ապրիլի 2-ը շաբաթ օր է և ոչ աշխատանքային:
Միտնիգի դեմ իշխանությունների անցկացրած արշավի ամենածիծաղելի էլեմետներից մեկն էլ այն է, որ նրանք Բաքվի բժշկական, տնտեսագիտական համալսարաններում և պետհամալսարանում իրենց ներկայացուցիչների միջոցով ուսանողներին թղթեր են բաժանել և պահանջել, որ վերջիններս այդ թղթերի վրա ընդդիմության դեմ գրված մտքերը ինտերնետի միջոցով տարածեն տարբեր սոցիալական ցանցերում անցկացվող քաղաքական բանավեճերում:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Մայր Հայրենիք» կուսակցության առաջնորդ Ֆազայիլ Աղամանլըն «Ազերբայջան» պաշտոնական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանում «արհեստական լարվածության և քաղաքացիական դիմակայության հող ստեղծելու համար արտասահմանից 40 մլն դոլար է հատկացվել արմատական ընդդիմությանը` չհայտնելով այդ տեղեկության աղբյուրը:
«Ընդդիմության որդեգրած քաղաքականությունը համընկնում է Ադրբեջանի հանդեպ թշնամական ուժերի, հակաադրբեջանական ցանցերի շահերին»,- ասել է իշխանամետ կուսակցության առաջնորդը:
No comments:
Post a Comment