Tuesday, May 3, 2011

Էրդողանը Հայաստանի հետ սահմանից «վերջին» ուղերձն է հղել Հայաստանին

«NEWS.am», 02.05.2011: Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի հաճախ է սկսել արտահայտվել, որ իրենք ուղղակի արհամարհում են ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն ու բացեիբաց հայտարարում իրենց նախապայմանների մասին:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետը կիսով չափ ադրբեջանաբնակ Իգդիրի քաղաքապետարանի դիմաց հավաքված ժողովրդի առաջ անդրադարձել է Հայաստանի եւ Ղարաբաղի հետ կապված խնդիրներին` շեշտելով, որ Նախիջեւանն ու Ղարաբաղն իրենց խնդիրն են:
«Ադրբեջանի տխրությունը մեր տխրությունն է, ուրախությունը` մեր ուրախությունը: Այստեղից եւս մեկ անգամ ասում եմ` առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսք չկա: Սկզբից ի վեր մենք կանգնած ենք եղել Ադրբեջանի թիկունքում եւ շարունակելուն ենք կանգնել: Այս խնդրում ոչ ոք մեզնից այլ բան թող չսպասի: ԵԽԽՎ-ում էլ որոշ հայ կամ հայերի կողմնակից պատգամավորներին էլ անհրաժեշտ պատասխանը տվեցի»,-նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

No comments: