Tuesday, May 3, 2011

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԺՆԵՎ

«Lragir.am», 02/05/2011: Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ժնև:

Սերժ Սարգսյանն այցելել է Գրքի և մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդեսում շրջելուց հետո, նա իր տպավորություններն է ներկայացրել, նշելով, որ այն հայատառ գրատպության 500-ամյակին ու 2012թ. Երևանի՝ համաշխարհային գրքի մայրաքաղաքի պատվավոր կոչմանը նախորդող շատ կարևոր իրադարձություն է:

Սերժ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի հայկական տաղավարում, ծանոթացել՝ Հայաստանի և Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, դիտել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը, նաև այցելել Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» խորագիրը կրող ժամանակակից արվեստի ցուցահանդես:

Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-խաչքարին, նաև՝ հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

No comments: