Tuesday, May 3, 2011

«Համասը» դատապարտել է Բեն Լադենի սպանությունը, իսկ «Թալիբանը» խոսել վրեժի մասին

Պաղեստինյան «Համաս» իսլամիստական շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտվում է ամերիկյան հատուկ նշանակության ուժերի գործողությունները, որոնց արդյունքում սպանվել է «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենը: Այս մասին տեղեկատվություն են տարածել իսրայելական լրատվամիջոցները: Դրանցից մեկում հայտնված Համասի հայտարարության տեքստում, մասնավորապես, Բեն Լադենը գնահատվում է որպես «սուրբ արաբ մարտիկ»:
Նշենք, պաղեստինյան շարժումը թերևս առաջին քաղաքական ուժն է, որը դատապարտել է ամենահայտնի ահաբեկչի սպանությունը:
Միաժամանակ, մեկ այլ ահաբեկչական «Թալիբան» շարժումը Բեն Լադենի սպանության պատճառով սպառնացել է հարձակումներ իրականացնել Պակիստանի պետական գործիչների, այդ թվում նախագահ Ալի Զարդարիի նկատմամբ:
«Այժմ Պակիստանի իշխանությունները, նախագահ Զարդարին ու բանակը կդառնան մեր առաջին թիրախը: Հաջորդ թիրախը լինելու են Միացյալ Նահանգները»,- բրիտնական «Ռոյթերս» գործակալության փոխանցմամաբ, հայտնել է շարժման ներկայացուցիչներից մեկը:
Նշենք, ավելի վաղ հաղորդվում էր, թե Պակիստանի թալիբները ժխտել էին Բեն Լադենի սպանության մասին լուրերը:

No comments: