Tuesday, May 3, 2011

Ադրբեջանի երկու դաշնակից կուսակցությունների միջև տարաձայնություններ են առաջացել

«Tert.am», 02.05.11: Ադրբեջանի երկու ընդդիմադիր դաշնակից կուսակցությունների՝ «Մուսավաթի» և «Ազգային ճակատի կուսակցության» միջև տարաձայնություններ են առաջացել. կուսակցությունները չեն կարողանում միաձայն որոշում կայացնել ցույցի անցկացման հարցում։
Ազգային ճակատը անհրաժեշտ է համարում մինչ ցույցի անցկացումը հաշվի առնել որոշ նրբություններ, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը։
«Մեր կուսակցության ղեկավարությունը նաև որոշում է ընդունել պարտադիր կերպով շարունակել ակցիաները։ Եվ այսպես կոչված Հանրային պալատի հավաքին այս հարցի հետ կապված հանդես ենք եկել ես և Ֆուադ Գահրամանլին։ Մենք նշել ենք, որ ակցիան անպայման պետք է տեղի ունենա։ Տարաձայնությունները կապված են ակցիայի անցկացման ժամանակի հետ։ Մենք կարծում ենք, որ որոշակի գործընթացներ հաշվի չառնելով՝ ակցիայի անցկացման ժամանակը այս պահին որոշելը ճիշտ չէ»,- ասել է Ազգային ճակատի փոխնախագահ Նուրեդդին Մամեդլին։
Իր հերթին «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արզու Սամեդբեյլին հայտարարել է, որ այդ հարցը լուրջ տարաձայնությունների տեղիք չի տա։
Հանրային պալատի՝ ապրիլի 30-ին կայացած նիստին «Մուսավաթն» առաջարկեց ցույց անցկացնել մայիսի 15-ին, սակայն Ազգային ճակատի անդամները դեմ հանդես եկան ցույցի անցկացմանը։

No comments: