Monday, September 19, 2011

Նախիջևանում զորավարժություններ են

Panorama.am. 19-9-2011- Ադրբեջանի՝ Նախիջևանում տեղակայված զորամիավորումը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում: Այս մասին «1նյուզ-ին» հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
Զորավարժությունը, որն անձամբ գլխավորում է երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, մասնակցում են զինված ուժերի ցամաքային ու օդային ուժերը: Նշվում է, որ զորավարժություններ մոտ մեկ շաբաթ են տևելու:

No comments: