Monday, September 19, 2011

Թուրք պատգամավորներն առաջարկում են «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին» հապշտապ օրենք ընդունել

Tert.am. 19-9-2011- Թուրքիայի Ժողովրդա–հանրապետական կուսակցության պատգամավոր Վելի Աղբաբան «Ակօս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան 57–ամյակի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել, որում կոչ է արել որքան հնարավոր է շուտ «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին» օրենք ընդունել՝ հետագա սպանությունները կանխելու համար։ Կուսակցությունն այժմ այդ հարցի առնչությամբ օրինագիծ է պատրաստում։
Ինչպես գրում է թուրքական Hurriyetdailynews.com կայքը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ևս «լավ է տրամադրված» այդ նախաձեռնության հանդեպ։ Կայքը ընդգծում է, որ եթե Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» և «Ազգային շարժում» կուսակցությունները ևս պաշտպանեն այդ նախաձեռնությունը, ապա Թուրքիայի խորհրդարանն իր նոր նստաշրջանն այդ օրինագծից կսկսի։

No comments: