Wednesday, March 21, 2012

Իրանում տեղեկատվության ազատությանն աջակցելու համար ԱՄՆ-ն կանի ամեն ինչ. Օբամա

Tert.am. 20-3-2012- ԱՄՆ մտադիր է Իրանի քաղաքացիների հետ հարաբերությունների մերձեցման հասնել այդ երկրում տեղեկատվության և ինտերնետի ազատ մատչելիության աջակցության միջոցով, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: «Ոչ մի պատճառ գոյություն չունի, որ ԱՄՆ-ն և Իրանը բաժանված լինեն: ԱՄՆ-ում ամերիկյան ծագմամբ իրանցիները մշակույթում զգալի ներդրում ունեն։ Այս տարի իրանական «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը», լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում կինոարդյունաբերության բարձրագույն մրցանակը ստացավ («Օսկար»)»,– ասել է Օբաման։ Մեր ռազմածովային ուժերը պայքարում են ծովահենության դեմ, իսկ ամերիկյան նավաստիները նույնիսկ Իրանի քաղաքացիների են փրկում այդ չարիքից: Facebook-ից մինչև Twitter, բջջայինից մինչև համացանց, մեր քաղաքացիները միևնույն շփման միջոցներն են օգտագործում: Սակայն ներկայում, իրանցիները հիմնական ազատությունից` տեղեկատվության մատչելիությունից զրկված են»,- նշել է Օբաման։ ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ Իրանի իշխանությունները, երկրի տարածքում փակում են որոշ արբանյակային հեռուստաալիքների հեռարձակումը, և համացանցում գրաքննություն են իրականացնում: Օբամայի կարծիքով՝ իրանական ռեժիմն այդ միջոցառումներն իրականացնում է միայն որպեսզսի սեփական ունեցվածքը պաշտպանի: «Այն տեխնոլոգիաները, որոնք միտված են քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, Իրանում օգտագործվում են այն ճնշելու համար: Ես ցանկանում եմ, որ իրանցիները իմանան. Ամերիկան Ձեզ հետ երկխոսություն է փնտրում և ցանկանում է Ձեր տեսակետները և ակնկալիքները հասկանալ: Այդ նպատակով մենք Իրանում վիրտուալ դեսպանատուն ենք ստեղծել, Twitter-ը, Facebook-ը և Google Plus-ը պարսկերեն թարգմանած ենք վարում: Չնայած նրան, որ Իրանի դեմ պատժամիջոցները խստացնում ենք, իմ վարչակազմն ամեն ինչ անում է, որպեսզի ամերիկացի գործարարներին հնարավորություն տրվի Իրանի ժողովրդին ինտերնետից օգտվելու միջոցներ ստեղծելու համար»,– հայտարարել է Օբաման:

No comments: