
PanARMENIAN.Net - 27 հուլիսի 2012 - Այսօր հերթական բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյան աչքի ընկավ իր «մտքի թռիչքով» ու Հայաստանի և ԼՂՀ-ի հասցեին զառանցանքային մեղադրանքներով: Փոխխոսնակ, Փախստականների և բռնի տեղահանվածների հետ աշխատանքի պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը «Հակամարտությունների հասցված վնասի հաշվարկը» թեմայով խորհրդաժողովում մեղադրել է Հայաստանին և ԼՂՀ-ին՝ ասելով, թե ազատագրված «տարածքներում ահաբեկչական խմբեր են նախապատրաստվում»:
«Ադրբեջանը բազմիցս է միջազգային կառույցներին ներկայացրել դրան առնչվող փաստեր: Այդ ահաբեկչական խմբավորումները Հայաստանը ուղարկում է Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Եվրոպա, Ասիա և Մերձավոր Արևելք: Այստեղից դիվերսանտներ են ուղարկվում Ռուսաստան ու Վրաստան ազգային թշնամանք բորբոքելու համար»,-հայտարարել է նա: Սակայն, Հասանովը դրանով չի հանգստանա, ինչպես ասում են Օստապի սանձերը քաշող չկա, և փոխխոսնակն ենթադրել է, որ Հայաստանը օգտագործում է այդ տարածքները «թմրանյութեր արտադրելու ու դրանք Եվրոպա ու Ասիա տարհանելու համար»: Զարմանալի կլիներ, եթե նման «բացահայտումներից» հետո, ադրբեջանցի պաշտոնյան չսկսեց նորից իր շեֆի սիրած երգն այն մասին, թե Բաքուն պատրաստ է ուժային միջոցով լուծել ղարաբաղյան հարցը: «Պետությունը, նախագահն է կանագնած այս խոսքերի ետևում: Եթե Հայաստանը կառուցողական դիրք չորդեգրի, մենք գերագույն հրամանատարի հրամանով մոտ ապագայում կազատագրենք մեր հողերը»,-հայտարարել է նա: Ընդ որում, ըստ Հասանովի, ադրբեջանական կառավարությունը, դեռ ջուրը չտեսած, բոբիկացել է, և պատրաստվում է այդ տարածքների գրավմանը հաջորդող գործընթացներին: Լսելով ադրբեջանցի պաշտոնյաների նման զառանցանքները՝ նրանց չգիտես նախագահի, թե սուլթան Իլհամ Ալիևի գլխավորությամբ, զարմանում ես, թե ինչ համբերություն ունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Կարծես չի եղել ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի հունիսյան հայտարարությունը Լոս Կաբոսում, որտեղ ասվում է, որ հակամարտությունն անհնար է լուծել ուժային միջոցներով և հարկավոր է խուսափել թշնամական հռետորաբանության լարվածությունից: Սակայն, պաշտոնական Բաքուն, ինչպես նա արդեն բազմիցս է ապացուցել, անտեսում է բոլոր այդ հայտարարությունները, և ինչպես խոստովանում է փոխխոսնակը, Ադրբեջանը շարունակում է բացահայտորեն պատերազմի պատրաստվել: Այնպես որ մենք ստիպված են պատրաստ լինել, տեղը դնելու համար Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն: Իսկ Հասանովին կարելի է միայն ասել, որ, դեռ չլուծած փախստականների խնդիրը, նա ռիսկի է գնում ստանալու փախստականների ևս մի խմբաքանակ: Չէ որ այս անգամ մեր ուժերին արդեն ոչ ոք չի կարողանա կանգնեցնել ու կասեցնել նրանց կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր պատմական հայկական հողերի ազատագրումը:-
No comments:
Post a Comment