Saturday, July 28, 2012

Աբդուլլահ Գյուլն ընդունել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին

Tert.am. 28-7-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ ընդունել է ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, ազգային փոքրամասնությունների հետ հանդիպումը տևել է 1 ժամ: Հայ համայնքից հանդիպմանը մասնակցել են Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, Հայ կաթոլիկ Սուրբ Հակոբ եկեղեցու տնօրեն Բեռնարդ Սարըբայը: Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ Թուրքիայի հունական, ասորական, բուլղարական համայնքներից: Ընդունելությունից հետո փոքրամասնությունների պատվիրակության ղեկավար, ազգությամբ հույն Լաքի Վինգասը լրագրողներին հայտնել է, որ իրենք շնորհակալություն են հայտնել նախագահին` «Հիմնադրամների մասին օրենքը» հաստատելու համար: «Կարևորն անշուշտ գույքն ու ունեցվածքը չի: Սակայն այդ օրենքը չափազանց կարևորում ենք, քանի որ մեզ վերադարձվեց անցյալում ունեցած մեր իրավունքները»,- ասել է նա: Հանդիպումը անցել է դռնփակ, և այլ մանրամասներ չեն հաղորդվել:

No comments: