Wednesday, September 12, 2012

Սաֆարովի «հերոսացումը» փորձ է լցնելու Ադրբեջանի գաղափարական վակուումը. Սարգիս Գրիգորյան

HayNews.am. 11-9-2012- «Իմ կարծիքով` իսլամականներն բավական ակտիվ են և փորձում են վերգտնել իրենց այս նոր իրողություններում և բավական խոր արմատներ գցել այն երկրներում, որոնք բավական լուրջ փոփոխությունների են ենթարկվել: Խոսքս Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկնրերի մասին է, և այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, հատկապես` Սիրիայում և Լիբանանում»,- խոսելով ներկայիս տիրող իրավիճակի և Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների և այդ գործընթացում իսլամական արմատական կազմակերպությունների և ընդհանուր արմատական տրամադրությունների այս վերելքի մասին` ասաց ադրբեջանագետ Սարգիս Գրիգորյանը: Խոսելով սեպտեմբերի 11-ի տեղի ունեցած ահաբեկչության մասին` նա ասաց, որ «Ալ Ղայիդան» և նրան հարող կազմակերպությունները բավական ակտիվ են այս տարածաշրջանում և սեպտեմբերի 11-ից հետո բավականին ճնշումների ենթարկվեցին այս կազմակերպությունները: Խոսելով թեմային մասին ադրբեջանական տեսանկյունից` Սարգիս Ասատրյանը ասաց. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր Ադրբեջանը ներգրավված է այս գործընթացում այնքանով, որքանով ասենք Ադրբեջանի շատ քաղաքացիներ հարում են ծայրահեղ իսլամական կազմակերպություններին: Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են ստացվում, որ Պակիստանում կամ Աֆղանստանում ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվել են ասենք 10 կամ 5 Ադրբեջանի քաղաքացի, 5 Թուրքիայի քաղաքացի և դա խոսում է նրա մասին, որ այդ իսլամական կազմակերպությունները խորը արմատներ են ձգել տարածաշրջանում և այդ գործընթացը շարունակվում է: Իսկ Ադրբեջանում դա արդեն վաղուցվա պրոցես է: Չմոռանանք, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ բավականին թվով իսլամական ծայրահեղականններ եկել էին Ղարաբաղ և կռվում էին հայերի դեմ: Իհարկե, նրանց օգտագործեցին հայերի դեմ, բայց դա չէր կարող իր հետևանքը չունենալ Ադրբեջանի հասարակության համար, որովհետև նրանք սկսեցին ներգրավվել իրենց շարքերը երիտասարդ ադրբեջանցիների»: Ս. Ասատրյանը նշեց նաև, որ այժմ այս գործընթացները գնում են և առանձնացրեց վահաբիներին, որոնք ծայրահեղ իսլամական կազմակերպություններ են. «Դա իսլամի ամենածայրահեղ ճյուղերից մեկն է, որը չի ընդունում ընդհանրապես ոչ մի ուրիշ կրոն, ոչ մի ուրիշ ուղղություն: Եւ նրա հեռահար նպատակն է ներգրավել իր մեջ բոլոր այլ կրոնական ուղղությունները: Սա ևս շատ ցավոտ հարց է ադրբեջանցիների համար: Այսինքն` իսլամիզացիան ընդհանում է և ինչքան էլ փորձում են դրա դեմն առնել, այնուամենայնիվ, բավականին լայն շերտեր ներգրավված են այդ գործընթացին»: Ասուլիսին ներկա արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ հավելեց. «2001թ. սեպտեմբերի 10-ից հետո հենց իսլամականների ալկաիդայի շրջանակներում բավական լուրջ հակասություններ եղան, այսինքն` նոր սերունդը գիտակցեց, որ ալկաիդայի կողմից ռադիկալ այդ գործողությունը արդարացված չէ, ուրեմն` սեպտեմբերի 11-ը չպետք է լիներ նրանց կողմից, որովհետև նրանք կորցրեցին այնպիսի իսլամական շարիաթի օրենքների վրա հիմնված երկիր, ինչպիսին Աֆղանստանն է»: Այնուհետև, խոսելով Սաֆարովի հարցի մասին, Ս. Ասատրյանը ասաց, որ ադրբեջանական հասարակության մեջ կա լուրջ գաղափարական վակում, այսինքն` դա նշանակում է, որ այդ վակուումը պետք է լցնել ինչ-որ մի բանով, իսկ Սաֆարովի «հերոսացումը» փորձ է լցնելու այդ գաղափարական վակումը և այս գործընթացները իզուր չեն ընդհանում. «Դժվար է ասել, որ մոտակա ժամանակներում Ադրբեջանում կարող են հաստատվել շարիաթի օրենքները, և Ադրբեջանը կդառնա իսլամական հանրապետություն, այնուամենայնիվ, իսլամիզացիան ընդհանում է, իսկ Սաֆարովի հերոսացումը ուղղված է ցույց տալու, որ հային սպանելը` անգամ եթե նա քնած է, դա գովելի արարք է: Բացի դրանից ստեղծում են հերոսի կերպար, շեղում են մարդկանց ներքին այլ խնդիրներից և նրանց մատուցում են գաղափար: Սա շատ վտանգավոր գործընթաց է և ստեղծում է ռադիկալ նացիոնալիզմ ադրբեջանական հասարակության մեջ: Այսպիսով` պարզ է դառնում , որ խաղաղության հաստատման փորձերը բավականին վտանգավոր են, որովհետև եթե հասարակությունը գտնվում է ատելության մեջ, և եթե հասարակությանը քարոզում են ատելություն, անիմաստ է խոսել հաշտության և խաղաղության մասին»:

No comments: