Monday, June 23, 2008

19 կալանավորներ հացադուլ են հայտարարել

Հետընտրական զարգացումների առնչությամբ մեղադրվող 19 կալանավորներ հունիսի 16-ին հացադուլ են հայտարարել` բողոքելով իրենց ներկայացված մեղադրանքների դեմ: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ 11 կալանավորվածներ հացադուլ են սկսել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ 8-ը՝ «Վարդաշեն»-ում: Վաղը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն հանդիպելու են հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորվածների հարազատների հետ:

No comments:

Post a Comment