ԱՆԿԱՐԱ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը եւ Թուրքիան իրենց հարաբերությունները պետք է զարգացնեն` նայելով դեպի ապագա: Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, հայտարարել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնը:Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը` ամերիկացի դիվանագետը նշել է, որ դա «շատ բարդ հարց է»:«Պատմաբանների ասածները ճշմարտություն են: Ես այս հարցի հետ կապված որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել: Անցյալն անցյալ է: Սակայն անհրաժեշտ է նայել ապագային: Երկու կողմն էլ պետք է իրենց հարաբերությունները զարգացնեն այդ ուղղությամբ»,- նշել է Ռոս Ուիլսոնը:
No comments:
Post a Comment