Thursday, July 3, 2008

Ռինգի արքան հերթական անգամ գերազանցեց բռնցամարտի հովազին

Հունիսի 22-ին, IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ԱՄՆ եւս մեկ անգամ հաղթել է կոլումբիացի Էդիսոն Միրանդային, որը այս մրցամարտում ցանկանում էր ռեւանշի հասնել նախկինում կրած պարտության համար: Առաջին 2 մրցամարատում Աբրահամը հանդես է եկել պասիվ դիրքերում եւ հիմնականում պաշտպանվել է, սակայն 3-րդում մի քանի անգամ դիպուկ հարվածել է հակառակորդին: 4-րդ եւ Միրանդայի համար վերջին ռաունդը ճակատագրական էր:
Նկատենք, որ մրցամարտի երկրորդ փուլում կոլումբիացի Էդիսոն Միրանդան փորձեց խորամանկել հակառակորդին՝ դիմելով ծայրահեղ միջոցի: Կոլումբիացի մարզիկը, որը մրցամարտի սկզբում իսկ խուսափում էր սեղմել Արթուր Աբրահամի ձեռքը եւ արհամարհանքով գլուխը թեքած նայում էր մի կողմ, 2-րդ ռաունդում անթույլատրելի՝ գոտկատեղից ներքեւ հարվածով փորձեց իր նախորդ պարտության դիմաց ռեւանշ վերցնել, սակայն մրցավարը՝ չհասցնելով կանխել նենգորեն հասցված հարվածը մրցակիցներին հեռացրեց միմյանցից:
4-րդ եւ վճռական մրցամարատում Ա. Աբրահամը, ինչպես եւ խոստացել էր մարտից առաջ, 3 նոկդաունով տապալեց կոլումբիացի հակառակորդին: Հայ ազգի մարզիկի հասցրած 1-ին նոկդաունից հետո Միրանդան որոշեց շարունակել հանդիպումը: Սակայն ի պատիվ մեր մարզիկի, Արթուրը թույլ չտվեց նրան վերականգնվել եւ եւս 2 նոկդաուններից հետո մրցամարտը դադարեցվեց եւ Աբրահամին շնորհվեց հաղթանակ:
Հանդիպումից հետո Միրանդան խոստովանել է, որ թույլ էր մրցակցից. «Նա շատ լավ էր պատրաստվել ռեւանշին եւ այսօր շատ ուժեղ էր: Ես ոչինչ չկարողացա անել: Նա իսկական չեմպիոն է»:
Ավելացնենք նաեւ, որ Միրանդան մեծ ռինգում այդպես էլ չսեղմեց իրեն հերթական խայտառակ պարտություն բերած Արթուր Աբրահամի ձեռքը՝ հերթական անգամ ցույց տալով մարզիկին ոչ վայել, սակայն իրեն հաատուկ փոքրոգություն:
Այժմ Արթուր Աբրահամը կնախապատրաստվի Ռաուլ Մարկեսի հետ մրցամարտին, որտեղ պետք է պահպանի չեմպիոնական տիտղոսը, այնուհետեւ կարող է վերադառնալ ԱՄՆ եւ անցկացնել հանդիպում WBC եւ WBO վարկածներով չեմպիոն Կելի Պավլիկի հետ:

No comments:

Post a Comment