Thursday, July 3, 2008
Հայաստանն ըստ Համաշխարհային բանկի ցուցանիշերի
«ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ», 26.06.08: ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը, գործարար միջավայրի բարելավման նպատակով առաջիկա 1,5 տարում կիրականացվեն մի շարք միջոցառումներ:
Նա նշեց, որ անցած տարի Համաշխարհային բանկի կողմից 187 երկրներում կատարած ուսումասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանը մի շարք ցուցանիշերով բավականին առաջընթաց է ապրել, իսկ որոշ ցուցանիշերով` հետընթաց:
Ընդհանուր առմամբ՝ նշված երկրների ցանկում, գործարար միջավայրի բարելավման առումով Հայաստանը գտնվում է 39-րդ տեղում, իսկ Վրաստանը` 17:
Վ.Ղուշչյանը տեղեկացրեց, որ ըստ ՀԲ-ի ուսումնասիրության, սեփականության գրանցման գործընթացի կարճ տեւողության ցուցանիշով Հայաստանը գտնվում է 2-րդ տեղում, իսկ ընկերությունների հիմնադրման` 47-րդ տեղում:
Ըստ փոխնախարարի՝ մինչեւ 2010թ.-ը Հայաստանը կարող է հայտնվել այդ ցանկի 3-րդ տեղում: Նշվեց, որ վարկեր ստանալը նույնպես խնդիր է, եւ այդ ցուցանիշով 36-րդ տեղից կտեղափոխվի 13-րդ տեղը: Ներդրումների պաշտպանվածության ցուցանիշով, ըստ ՀԲ-ի, Հայաստանը հայտնվել է 83-րդ տեղում, իսկ հարկերի վճարման` 143-րդ:
No comments:
Post a Comment