«ԱԶԳ» 19-3-2009- Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, շարունակվել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Ինչպես տեղեկացրին վճռաբեկ դատարանից, նիստում հնչել է պաշտպանական կողմի ճառը եւ Գ. Ջհանգիրյանի վերջին խոսքը: Վերջինս պահանջել է , որ իրեն լիովին արդարացնեն: Հաղորդվում է, որ դատարանն անցել է խորհրդակցության սենյակ` հաջորդ դատական նիստը նշանակելով մարտի 23-ին` ժամը 13:00-ին: Նախատեսվում է, որ այդ օրը կհրապարակվի Գ. Ջհանգիրյանի դատավճիռը:
No comments:
Post a Comment