Saturday, March 21, 2009

Երեւանում տեղի է ունեցել ցեղասպանության մասին Հռչակագրի 60-ամյակին նվիրված երգի շոնրհանդեսը

/PanARMENIAN.Net/ 20.03.2009 - Այսօր Երեւանում կայացել է ցեղասպանության մասին Հռչակագրի 60-ամյակին նվիրված նոր երգի շոնրհանդեսը: «Լյա Մինոր» երգի հիմքում լիտվացի բանաստեղծ Էդվարդաս Մեժելայտիսի` Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաստեղծության հայերեն թարգմանությունն է: Շնորհանդեսին երգի երաժշտության հեղինակ եւ «Շարական» երգչախմբի ղեկավար Դանիել Երաժիշտը եւ երգի կատարող, երգչախմբի մենակատար Գեւորգ Խաջյանը ներկայացրել են երգի ձայնագրությունը: Երգահանի խոսքով, դասական ոճով ստեղծված «Լյա Մինոր» երգը կարելի է բնութագրել, որպես օրացույցային երգ, քանի որ այն սկսվում է Հայաստանի պատմության ողբերգական տարեթվի հիշատակումից: Երգահանը նաեւ վստահություն է հայտնել, որ հեռու չէ այն օրը, երբ սգո «Լյա Մինոր» երգը կփոխարինվի «Լյա Մաժոր» հաղթական երգով` ի պատիվ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման:

No comments:

Post a Comment