Saturday, March 28, 2009

Հիլարի Քլինթոնը Հաագայում իրանցի պաշտոնյաների հետ առանձին հանդիպում չի նախատեսում

«Ազատություն» 27-3-2009- Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի ծրագրում առանձին հանդիպում ունենալ իրանցի պաշտոնյաների հետ` Աֆղանստանի վերաբերյալ հաջորդ շաբաթ Հաագայում մեկնարկող միջազգային համաժողովի ընթացքում: Այդուհանդերձ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ողջունել է Միացյալ ազգերի կազմակերպության նախաձեռնությամբ մարտի 31-ին Նիդեռլանդներում մեկնարկող համաժողովին Իրանի մասնակցությունը եւ հայտարարել, որ Իրանը կարող է զգալի ներդրում ունենալ Աֆղանստանը կայունացնելու հարցում: Այսօր, ավելի վաղ, Իրանը հաստատել է իր մասնակցությունը Հաագայի համաժողովին, թեեւ Իրանի արտգործնախարարության խոսնակ Հասան Քաշքավիի փոխանցմամբ, առայժմ չի որոշվել, թե իրանցի պաշտոնյաներից կոնկրետ ով կմասնակցի համաժողովին:

No comments:

Post a Comment