Wednesday, March 25, 2009
ԱՊՐԻԼԻՆ ԿՍԿՍՎԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
«ԱԶԳ» 25-3-2009- Նախքան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցելությունը Թուրքիա պաշտոնապես կհայտարարվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում հետապնդող «փաթեթի» մասին, որի առաջին կետը սահմանի բացումն է: Այս մասին գրում է թուրքական «Թարաֆ» թերթը: «Կարգավորման փաթեթի» շրջանակում առաջին քայլերն են լինելու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ընդհանուր սահմանի բացումը», գրում է թերթը: «Թարաֆը», վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրներ, նշում է, որ, ըստ «փաթեթի», առաջին քայլը կլինի երկկողմ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը, որին կհաջորդի սահմանների բացումը: «Սպասվում է, որ փուլ առ փուլ իրականացվելիք «կարգավորման փաթեթի» շրջանակում մյուս քայլերը կապված են լինելու 1915-ի իրադարձությունների եւ ղարաբաղյան հակամարտության հետ: Հակառակ այն բանին, որ թուրքական կողմը հայտարարում է, թե 1915-ի իրադարձությունները օրակարգում են «Պատմաբանների համատեղ հանձնաժողովի» շրջանակում, Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի հաստատում դա», նշում է թերթը:
No comments:
Post a Comment