Thursday, March 26, 2009

Ս. Զահր ադ Դին. «Թուրքիայի կառավարությունը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, պետք է փակի անցյալի էջը եւ բացի նորը»

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը մեծագույն ոճիր է եւ խարան ողջ մարդկության ճակատին: Թուրքիան պետք է պաշտոնապես ընդունի Մեծ եղեռնը: Նման գնահատական տվեց լիբանանցի հայագետ, ցեղասպանագետ Սաալիհ Զահր ադ Դինը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին: Նրա խոսքերով` մարդկությունը թուրք ազգին դեմ չէ, այլ այն իշխանությանը, որը գործել է 1915թ-ի մեծ ոճրագործությունը: Թուրքիայի ներկայիս կառավարությունը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, պետք է փակի անցյալի էջը եւ բացի նորը: Հայագետի դիտարկմամբ` թուրքական լոբբին Վաշինգտոնում ճնշում է գործադրում, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից տեղի չունենա: Լավատեսությունը, սակայն, չի լքում` կարծելու, որ Դեմոկրատական կուսակցությունն ու նախագահ Բարաք Օբաման հարցը կդարձնեն առավել արդիական ԱՄՆ քաղաքականության մեջ: «Հայկական հարցը, լինելով նաեւ իրավական հարց, ողջ մարդկության խնդիրն է: Մինչեւ կյանքիս վերջին շունչը պետք է զբաղվեմ այդ հարցով»,-ասաց Ս. Զահր ադ Դինը, ով ցեղասպանագիտական, հայագիտական մոտ 15 աշխատության հեղինակ է: Նրա համոզմամբ` հայ եւ արաբ ժողովուրդները պատմություն եւ քաղաքակրթություն ունեն եւ ունենալեւ են նաեւ փայլուն ապագա:

No comments:

Post a Comment