Saturday, March 21, 2009

Թուրքիայի հետախուզության գլխավոր առաջնությունը Ռուսաստանն է

/PanARMENIAN.Net/ 20.03.2009 - Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT) բնորոշել է իր գործունեության 10 առաջնությունները` Կովկասում ու Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի քաղաքականությանը հետեւելը, ինպես նաեւ Կասպիայի ավազանից էներգակիրների համաշխարհային մատակարարումները եւ այլն: Իր գործունեության բարեփոխման շրջանակներում Թուրքիայի գաղտնի ծառայությունը շեշտը դրել է արտաքին հետախուզության եւ «միջազգային հանրության ճակատագրի վրա ազդող» խնդիրների լուծման վրա, գրում է «Sabah» թերթը: Թուրքական հետախուզության նոր ռազմավարության մեջ առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, այդ թվում` նրա քաղաքականությունը Կովկասում: Կենտրոնական Ասիայի եւ Կասպիական ավազանի տարածաշրջաններում թուրքական հատուկ ծառայությանը հետաքրքրում են Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը, ռուս-չինական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, Կասպիայի ավազանում նավթի եւ գազի արդյունահանման, արտահանման մայրուղիների կառուցման եւ էներգակիրների` համաշխարհային շուկա մատակարարելու ռազմավարության խնդիրները: Կովկասում առաջնություններից են` ՆԱՏՕ մտնելու Վրաստանի ջանքերը, Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:

No comments:

Post a Comment