
HayInfo. 25-3-2009- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորոման հարցում:Այս մասին Նալբանդյանը հայտնել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայ-թուքական սահմանի բացման շուրջ հաճախակի դարձած խոսակցությունները:«Մենք բավական երկար ճանապարհ ենք անցնել: Երկու երկրի միջև բանակցությունները լավ հունով են ընթանում, ես լավատես եմ, բայց՝ զուսպ լավատես»,- ասաց նախարարը:«Այսինքն, հուսով եմ, որ մենք կհասնենք տրամաբանական կետին, կկարգավորենք հարաբերությունները, կստեղծենք դիվանագիտական շփումներն ու կբացենք սահմանը: Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով»,- հայտարարեց Նալբանդյանը:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։Հարաբերություններում տեղաշարժեր նկատվեցին 2008 թվականի սեպտեմբերի 6-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ժամանեց Երևան՝ դիտելու 2010թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Հանդիպման ընթացքում երկու երկրի ղեկավարները քննարկեցին նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
No comments:
Post a Comment