Saturday, March 21, 2009

Ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև «սառը պատերազմի» ելքից. Փորձագետ

HayInfo.20-3-2009 -Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կախված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև «սառը պատերազմի» ելքից, ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Այդ մասին հաղորդում է "Նովոստի-Արմենիան" Նա պարզաբանեց, որ հակամարտությունը կլուծվի հօգուտ այն պետության, որին մոտ ժամանակներում կհաջողվի ավելի արագ զարգացնել իր տնտեսությունը և ավելի գրավիչ դառնալ զարգացած երկրների համար՝ որպես ռազամավարական գործընկեր։«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների դիրքորոշումը կփոխվի՝ կախված Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցող փոփոխություններից, քանի որ ցանկացած միջնորդի ավելի ձեռնտու է ուժեղի կողմը լինել»,- ասաց Բոզոյանը։Միաժամանակ փորձագետը կարծում է, որ պետք չէ համեմատել Հայաստանը Ադրբեջանի հետ, քանի որ այդ երկու երկրները տարբեր հարթություններում են բնական պաշարների և աշխարհարգրական դիրքի տեսանկյունից։ Այնուամենայնիվ, փորձագետի կարծիքով, ղարաբաղյան հիմնախնդիրը դժվար թե կարգավորվի մոտ ժամանակներում։Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ:1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

No comments:

Post a Comment