Thursday, March 26, 2009

Միացյալ Նահանգների պետքարտուղարը ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարարին

«Ազատություն» 25-3-2009- Այսօր մեկօրյա այցով Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, ով հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Մեթյու Բրայզան Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձը, որտեղ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ջերմությամբ հիշելով Հայաստանի նախագահի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցը, անդրադարձել է հայ - ամերիկյան բարեկամական հարաբերություններին, տարածաշրջանային հարցերի եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին: Ուղերձում Հիլարի Քլինթոնը պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել Lեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Ղարաբաղյան բանակցային գործընթացին առնչվող հարցեր են քննարկվել նաեւ Էդվարդ Նալբանդյանի եւ Մեթյու Բրայզայի հանդիպման ժամանակ: Ռուբեն Մելոյան

No comments:

Post a Comment