Saturday, March 28, 2009

Արցախի խնդրի կարգավորումը՝ հողերի վերադարձո՞վ

HayInfo.27-3-2009- Վիեննայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որը կազմակերպել էր բրիտանական "International Alert" հասարակական կազմակերպությունը։ Կլոր սեղանի շուրջ ներկայացվել են Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի փորձագետների գնահատականները։ Դրանք հիմնականում անդրադարձ էին հակամարտող կողմերի հասարակական տրամադրություններին. այն է, ինպե՞ս են հասարակությունները ընկալում փոխզիջում ասվածը և այլն։Եռակողմ փորձագիտական քննարկամներին հաջորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ելույթները։ Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն նշել է, որ «մադրիդյան սկզբունքները, ճիշտ է, իդեալական չեն», սակայն «ավելի լավ է ոչ իդեալական փոխզիջում, քան՝ իդեալական պատերազմ»։ Ֆասիեն նաև նշել է. «Այս պահին առավել իրատեսական է հայկական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքների վերադարձը Ադրբեջանին, ԼՂՀ-ի ժամանակավոր կարգավիճակի և անվտանգության երաշխիքների սահմանումը, որը ընդունելի կլինի Բաքվի և Երևանի համար»։ REGNUM գործակալության փոխանցմամբ՝ Ֆասիեն նաև հայտարարել է, որ հիմնախնդրի մյուս մասը այսօր անլուծելի է, և միայն 5-10, կամ 15 տարի հետո, երբ ադրբեջանական համայնքը կվերադառնա ԼՂՀ, հնարավոր կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշումը։ Ռուսաստանցի համանախագահը կարծիք է հայտնել, թե հիմնախնդրի դժվարությունն այն է, որ ներկայիս ստատուս-քվոն ամբողջությամբ ձեռնտու է մի կողմին, այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ է ամեն ինչ անել՝ այն փոխելու համար։ Ադրբեջանական bakilar.az-ի փոխանցմամբ՝ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան քննարկումների ժամանակ հասկացնել է տվել, որ հայկական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ պարտադիր պայման է։Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզան մարտի 25-ին մեկօրյա այցով ժամանել էր Հայաստան և հանդիպումներ էր ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Վերջինիս հետ քննարկվել են ԼՂՀ հիմնահարցի բանակցային գործընթացին առնչվող հարցեր։ Թե կոնկրետ ի՞նչ է քննարկվել, Արտաքին գործերի նախարարությունը ոչ մի հաղորդագրություն չի տարածել, ինչպես-որ առայժմ չի արձագանքել Վիեննայում կայացած քննարկումների ժամանակ ԵԱՀԿ համանախագահների արած հայտարարություններին։Վախթանգ Մարգարյան 7օր

No comments:

Post a Comment