A1+ Blog . 23-3-2009- ԿԸՀ սահմանված ժամանակացույցով Երեւանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեցին Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը, Օրինաց երկիրը, Հանրապետականը, Դաշնակցությունը, Ժողովրդական կուսակցությունը: Խորհրդարանական "Ժառանգություն" խմբակցությունը որոշում կայացրեց չմասնակցել ընտրություններին, այնինչ մինչեւ երեկ դեռ քննարկվում էր ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով կամ առանձին հանդես գալու տարբերակը: Ընդդիմության կամ կոալիցիայի իրական կամ թվացյալ առանձին հանդես գալու հանգամանքը, քաղաքական ենթատեքստերը ամենաանկանխատեսելին են դարձում: Սակայն, ակնհայտ է, որ Երեւանի ընտրված քաղաքապետը այլեւս երկրի առանցքային քաղաքական պատասխանատու պաշտոններից մեկն է լինելու եւ պատահականություններ ենթատեքստերում լինել չեն կարող:
Ըստ ամենայնի, այս ընտրություններով գործող իշխանությունները երկու հավանական ելքերով հնարավորություն ունեն կամ լեգիտիմացնելու իրենց ռեժիմը եւ երկրի ղեկավարման պատասխանատվությունը կիսելու ընդդիմության հետ, կամ ամեն գնով կառչելու երկրի ղեկավարման առանցքային պաշտոններից մեկը եւս սեփական հսկողության տիրույթում պահելու հնարավորությունից: Մասնակցության հայտ ներկայացրած մյուս կուսակցությունների հանդեպ արդար լինելու համար արժի նշել, որ պետք չէ բացառել որեւէ այլ ելք այս ընտրությունների համար: Համենայն դեպս գոնե հիմա այդքան էլ պարզ չէ ինչու է կոալիցիան իրարից ձայներ խլում եւ ինչ պայմանավորվածություններ կան հակադիր եւ միեւնույն հարթություններում: Եթե կոալիցիոն կուսակցությունների մասնակցությունը "արդարության" իմիտացիայի համար է, ուրեմն ՀՀԿ-ն սեփական գործելաոճի չափազանց ռիսկային ուղի է ընտրել: Գոնե անզեն աչքով երեւում է, որ Գագիկ Բեգլարյանին եւ ՀՀԿ-ին սեփական հավատարմությունը ցույց տալու եւ ընտրակեղծիքների պլանը գերակատարելու պատրաստ տարածքային գզիրներին այս անգամ կրկնակի դժվար կլինի գործի դնել սեփական "ախպերությանը". հակադիր ճամբարում նախագահական ընտրություններին հսկայածավալ ընտրազանգված ձեռք բերած քաղաքական գործիչ է:
Եվ առհասարակ, որոշ կուսակցությունների ցուցակները մեղմ ասած անտրամաբանական են առաջին հայացքից: Հանրապետականը մականունավոր թաղապետին դնում է ցուցակում առաջինը, այնինչ ցուցակի երկրորդ անունը գուցե ավելի քիչ խոցելի դարձներ վերջինիս կամ Բարգավաճը գործող նախարարին է ընտրում ցուցակը գլխավորելու: Ու "նոն սենս" է թվում միայն Կարապետիչը` կարեւորը մասնակցությունն է կարգավիճակում:
Այնուամենայնիվ, հաշվի առենոլով, որ վերջին զարգացումներից ելնելով Երեւանի ՏԻՄ ընտրությունները լարված պայքարի պայմաններում են ընթանալու բոլոր գործող անձանց/կուսակցությունների/ մասնակցությամբ, առաջարկում եմ քննարկել ընտրությունների բոլոր հավանական ելքերը եւ բոլոր հավանական լուծումները: Առհսարակ պարզագույն հարց եմ տալիս, դուք ու՞մ եք տեսնում քաղաքապետի պաշտոնում:
Ե.Գ. Փորձեցի համացանցում փորփրելուց հետո գտնել բոլոր թեկնածուների կենսագրությունները, որոնք, ցավոք, տարբեր աղբյուրներից են եւ գրված են ներկայացման տարբեր ձեւերով: Նույն աղբյուրից լինելու դեպքում ավելի հավասար ներկայանալի կդարձնեին մեր թեկնածուներին: Ինչեւէ, դրանք ներկայացնում եմ հաջորդիվ, մեկնաբանությունների բաժնում:
Wednesday, March 25, 2009
Երեւանի ՏԻՄ ընտրություններ. ընդդիմությունը ռեւա՞նշ է վերցնում

No comments:
Post a Comment