Thursday, April 2, 2009
ԷՐԶՐՈՒՄՈՒՄ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
«ԱԶԳ» 02-04-2009- Ավելի քան մեկ ամիս է, ինչ Էրզրումի H Type բանտում բանտարկյալները հացադուլ են անում բողոքելով անտանելի վատ պայմանների եւ անմարդկային վերաբերմունքի դեմ: Այս մասին է տեղեկացնում Թուրքիայում գործող ամենահին եւ ամենամեծ Մարդու իրավունքների ասոցիացիանՙ ԻՀԴ-ն (Ինսան Հաքլարի Դերնեշի), որն ստեղծվել է 1986-ին եւ այժմ ունի մոտ 10 հազար անդամ:
ԻՀԴ-ի հաղորդագրությունը կոչ է անում բոլորին քայլեր ձեռնարկել փրկելու բանտարկյալների վիճակըՙ նամակներ հղելով Թուրքիայի նախագահին, վարչապետին, ներքին գործերի նախարարին, արտգործնախարարին, ինչպես նաեւ արդարության նախարարին:
«Մենք այցելեցինք այդ բանտը 2008-ի դեկտեմբերի 25-ին եւ մեր զեկուցագիրը հրատարակեցինք 2009-ի հունվարի 6-ին: Բայց մինչեւ օրս ոչ միայն ոչինչ չի փոխված այնտեղ, այլեւ դրությունը ավելի է վատացել եւ բանտարկյալները տառապում են լուրջ առողջական խնդիրներով», գրված է նրանց շրջաբերականում:
No comments:
Post a Comment