Wednesday, April 8, 2009

Ա. ՄԱՐԿԱՐՈՎ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՐՄԱՑՈՒՄՆ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

7-4-2009- Հայ-թուրքական հարաբերություններում նկատվող դրական միտումները, տարբեր տեսակետների համաձայն, կարող են իրականություն դառնալ մեկ ամսից կամ մինչև տարեվերջ: Նման կարծիք հայտնեց ԵՊՀ պրոռեկտորի տեղակալ, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: «Այսօր այդ միտումներն արդեն երևում են, որոնք դեռևս դրական են»,- ասաց քաղաքագետն ու նշեց, որ նախորդ տարվա օգոստոսին, եթե խոսեին հայ-թուրքական հարաբերությունների մասին, կարելի էր հիշատակել «հնարավորությունների պատուհանի» մասին: «Վերջին 2-3 իրադարաձությունները ցույց են տվել, որ արդեն փորձում ենք խոսել ոչ թե բաց պատուհանի մասին, այլ ձգտում ենք գտնել այն դուռը, որի միջոցով հնարավոր է մի հարևանի տնից մտնել մյուսի տուն»,- ասաց նա: Քաղաքագետի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների որոշակի ջերմացումը կարող է իր ազդեցությունն ունենալ հայ-ադրբեջանական համապատասխան իրադարձությունների վրա` կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Աղբյուր` Panorama.am

No comments:

Post a Comment