Thursday, April 9, 2009

Ո՞ւմ է անհրաժեշտ Իրան-Հայաստան գազատարը

Tert.am 8-4-2009- Իրան-Հայաստան գազատարը ներկա պահին ավելի շատ լոկալ նշանակություն ունի։ Այդ մասին analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտնել է ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը։ «Մենք գիտենք գազի եվրոպական շուկա դուրս գալու Իրանի մեծ ցանկության մասին։ Արդեն կառուցվել է Իրան-Հայաստան նոր գազատարը, որը դեռևս Մոսկվայի և Թբիլիսիի տարաձայնությունների պատճառով ծառայում է Հայաստանի համար որպես գազի այլընտրանքային աղբյուր, չնայած ի սկզբանե դիտարկվել է որպես գազի փոխադրման ուղի դեպի Եվրոպա։ Նախագիծը նաև էապես կթուլացնի Հայաստանի կախվածությունը Վրաստանի տարածքով գազի փոխադրումներից»,- նշել է Արեշևը։ Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա իրանական գազը Հայաստանի, Վրաստանի միջով և Սև ծովի ընդերքով տեղափոխող գազային նոր կոնսորցիումի ստեղծմանը, ապա նման երթուղին, փորձագետի կարծիքով, առնվազն խրթին է թվում ենթադրյալ ծախսերի տեսնկյունից։

No comments:

Post a Comment