Friday, April 10, 2009

ԷՐԴՈՂԱՆԸ ԴԺՎԱՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ, ԳՅՈՒԼԸ` ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ

Panorama.am - 9-4-2009- «Դժվար է հաղթահարել հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները, քանի դեռ չլուծված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը», - հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: «Մենք հուսով ենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը իր գնահատականը կտա Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության առնչությամբ: Թուրքիան կատարել է քայլ և առաջարկել Կովկասի խաղաղության և կայունության Պլատֆորմի ստեղծման գաղափարը: Սահմանի բացման մասին ընդդիմության վարկածները չափազանցված են»,- հայտարարել է Էրդողանը: Զուգահեռաբար Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Financial Times բրիտանական ամսագրին տված հարցազրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ասել է. «Գլխավորը Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա Ղարաբաղի խնդիրն է»: Այնուամենայնիվ, նախագահ Գյուլը չի բացառել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն առանց ԼՂ խնդրում առաջընթացի արձանագրման,- գրումը է Financial Times-ը:

No comments:

Post a Comment