Monday, April 6, 2009

Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ պարզաբանում է

Tert.am. 06.04.09- Ստամբուլ մեկնելու նախօրեին, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների խնդրին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների: «Այդ փոխըմբռնմամբ ենք մենք վարել և վարում բանակցությունները թուրքական կողմի հետ։ Հարաբերությունների կարգավորումը կապակցված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում այդ հարցը երբևէ քննարկման առարկա չի եղել։ Բազմիցս ասվել է, և կցանկանայի նորից ընգծել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը։ Այսօր տասնյակ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը և Հայաստանը ողջունել է այդ ճանաչումը։Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նախապայմաններ առաջադրելու վերաբերյալ հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցություններում արձանագրված առաջընթացը ձախողելու փորձ», - մասնավորապես, ասել է Էդվարդ Նալբանդյանը։

No comments:

Post a Comment