Monday, April 6, 2009

Իտալիայում արտակարգ դրություն են հայտարարել

Tert.am- 6-4-2009- Իտալիայի Աբրուցո նահանգի կենտրոնական շրջանում գրանցվել է նոր ուժգնության ստորգետնյա հարված: Ինչպես հաղորդում է Իտալիայի Քաղպաշտպանության ծառայությունը, աղետի գոտում ավերվել են ավելի քան տասը հազար տներ: Երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին արտակարգ դրություն է հայտարարել Իտալիայում: Ըստ նախնական տվյալների` տարերքը խլել է 27 մարդու կյանք, ևս 40-ն անհետ կորած են համարվում: Զոհերի թվում կան երեխաներ: Այդ մասին հաղորդում է ОРТ հեռուստաընկերությունը: Որոշ տեղեկությունների համաձայն` երկրաշարժի գոտում կրկնակի ստորգետնյա ցնցումները կարող են շարունակվել ևս երկու ամիս: Միևնույն ժամանակ, հարվածների ուժգնությունը կարող է առավել բարձր լինել: Նշենք, որ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չեղյալ է համարել իր ծրագրված այցը Մոսկվա:

No comments:

Post a Comment