Sunday, April 5, 2009

Բրայզան կարևորել է Թուրքիայի դերը ղարաբաղյան խնդրի հարկավորման հարցում

Tert am. 04.04.09- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում ամփոփել է Բաքու կատարած պաշտոնական այցի արդյունքները, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացն ակտիվացնելու մտադրության մասին։ Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն։ Նշենք, որ համանախագահն ընդգծել է Թուրքիայի կարևորությունը հակամարտության կարգավորման գործընթացում։ Նա հատկապես ընդգծել է Թուրքիայի առանցքային դերը տարածաշրջանում։ «Հույս ունեմ, որ Թուրքիան կօգնի մեզ այդ հարցում։ Ենթադրում եմ, որ որոշակի քայլեր պետք է միաժամանակ կատարվեն՝ թե՛ Ղարաբաղի հարցում առաջընթացը, թե՛ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավումը»։

No comments:

Post a Comment