Monday, May 18, 2009

«Եվրատեսիլ-2010»-ը տեղի կունենա Նորվեգիայում

«Հետք» 17-5-2009- «Եվրատեսիլ»-ի 54-րդ մրցույթին Հայաստանը ներկայացնող քույերը` Ինգա և Անուշ Արշակյանները «Նոր պար» երգով զբաղեցրեցին 10-րդ հորիզոնականը: «Եվրատեսիլ-2009»-ի հաղթող ճանաչվեց Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը «Հեքիաթ» («Fairytail») երգով: Առաջին հնգյակում համապատասխանաբար ընդգրկվեցին Իսլանդիան, Ադրբեջանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: Արշակյան քույրերը եզրափակիչում ելույթ ունեցան 9-րդը: 12 միավոր Հայաստանը ստացավ միայն Չեխիայից, 8 միավոր` Իսրայելից: Համեմատաբար բարձր միավորներ տվեցին Բելգիան և Ռումինիան` 7, Ֆրանսիան, Բուլղարիան ու Թուրքիան` 6, Ռուսաստանը և Իսլանդիան` 5:Հայաստանն իր առավելագույն միավորները տվեց Նորվեգիային` 8, Հունաստանին` 10, Ռուսաստանին` 12: Արշակյան քույրերի կատարած «Նոր պար» երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ հայերեն խոսքերինը` Ավետ Բարսեղյանը, անգլերենինը` Վարդան Զադոյանը: «Նոր պարը» գործիքավորել է Արա Թորոսյանը: Երգի բեմականացումն իրականացրել է ռուսական «Fresh Art» ընկերությունը:

No comments:

Post a Comment